ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սոցիոլոգի խորհուրդը. զուգարանից դուրս գալիս լույսը չմոռանաք անջատել

Սոցիոլոգի խորհուրդը. զուգարանից դուրս գալիս լույսը չմոռանաք անջատել
04.07.2014 | 21:13

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իրեն յուրահատուկ ոճով հորդորել է քաղաքացիներին ինչպես պայքարել հոսանքի թանկացման դեմ: «Մի քիչ գերմանացիներին նմանվենք, մեր ամեն մի կոպեկը հաշվենք,- ասել է սոցիոլոգն ու ավելի առաջ անցել,- գերմանացի կինը հստակ գիտի իր մեկ ամսվա մուտքային և ելքային գումարները և թղթի աջ կողմում գրում է ընտանեկան բյուջե մտնող գումարի չափը, իսկ ձախ կողմում՝ ցանկացած ծախս»:
Ադիբեկյանն առաջարկում է նույնիսկ լողանալու «խնայողությունը» սովորել գերմանացիներից. ջուրը մի քանի անգամ օգտագործել՝ քիմիական նյութերի միջոցով այն մանրէազերծելով. «Ջակուզիում օգտագործվող ջուրը միայն մեկ անգամ օգտագործելով՝ հայերը շռայլություն են ցուցաբերում»։
Վերադառնալով Հայաստան, Ադիբեկյանը փաստում է, որ
քանի որ մեր բնակչության 50 տոկոսն աղքատ է, յուրաքանչյուր տասներորդը սոված է քնում, հետևաբար այդ 300 դրամը նրա համար զգալի գումար է: Սակայն կառավարության որոշումը՝ 1000 դրամով փոխհատուցել թվով հարյուր հազար ընտանիքներին, ըստ սոցիոլոգի, զգալի աջակցություն է նրանց:

Փաստորեն, հոսանքի թանկացումը հայերին, Ադիբեկյանի բնորոշմամբ, նաեւ «դաս» է լինելու: «Սա լավ դաս է շուկային, որ մենք դառնանք բանական-ռացիոնալ»,-նշեց նա և սեփական օրինակը վկայակոչեց. «Եթե նախկինում մենք բոլորս մոռանում էինք լույսը անջատել, ապա հիմա ես իմ օֆիսի աշխատողներին, տնեցիներին զգուշացնում եմ, որ զուգարանից դուրս գալիս լույսը չմոռանան անջատել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ